Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Դեպրեսիայի 5 հիմնական ախտանիշ. news.am

Դեպրեսիայի 5 հիմնական ախտանիշ. news.am

Յուրաքանչյուրը պետք է իմանա դեպրեսիայի ախտանիշների եւ դրսեւորումների մասին, պնդում են մասնագետները: Եթե   կարողանաք մտերիմներից որեւէ մեկի մոտ ճանաչել դեպրեսիան, գուցե օգնեք նրան, չէ՞ որ դեպրեսիայով յուրաքանչյուր տասներորդը հակված է է ինքնասպանության:

Ստորև ներկայացվում են դեպրեսիայի 5 հիմնական ախտանիշները.

1. Քնի խնդիրներ

Դեպրեսիայով տառապող մարդիկ հաճախ բախվում են անքնությանը կամ արթնանում են գիշերը:

2. Հետաքրքրության բացակայություն

Դեպրեսիայով մարդը հաճախ կորցնում է հետաքրքրությունն այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում իրեն հաճույք էր պատճառում:  Փոխարենը նրանք կարող են ժամերով եւ օրերով զբաղվել այնպիսի բաներով, որոնք նվազագույն ջանքեր են պահանջում եւ հաճույք են պատճառում  (օրինակ` տեսախաղեր, հեռուստացույցի դիտում եւ այլն):

3. Չափից շատ ուտել կամ ախորժակի կորուստ

Սննդային սովորություններում փոփոխությունները եւս կարող են դեպրեսիայի նշան լինել: Եթե մարդը սկսել է սովորականից ավելի շատ ուտել կամ` հակառակը, կորցրել է ախորժակը, նրան գուցե հոգեբանի կամ հոգեթերապեւտի օգնություն է պետք:

4. Գլխացավեր

Առանց լուրջ պատճառի հաճախակի գլխացավերը, ինչպես նաեւ ստամոքսի ցավերն ու մարսողության խնդիրները եւս կարող են դեպրեսիայի նշան լինել, հատկապես եթե դեղերը չեն օգնում:

5. Ինքնասպանության մասին մտքեր

Չարժե անտեսել ինքնասպանության մասին մտքերը, պնդում են հոգեբույժները: Ինքնասպանության մասին մտքերն ու զրույցները դեպրեսիայի նշան են, իսկ դեպրեսիայով տառապող շատ մարդիկ կարող են խոսքից գործի անցնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn--80akiajqdk8a.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ